Այսօր: Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՇԹ/361/3961-25 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը 2025 թվականի մարտի 12-ին Սարգիս Մկրտչյանին տվել է թիվ ՇԹ/361/3961-25 շինարարության թույլտվությունը Եղեգնուտ բնակավայր 1-ին փողոց 4-րդ նրբանցք 6/1 վայրում ձկնաբուծարան կառուցելու համար, որի շինարարությունը պետք է իրականացվեր երկու տարվա ընթացքում։

Սակայն, Սարգիս Մկրտչյանի կողմից շինարարության թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում չի պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 131-րդ կետով սահմանված պահանջները։ Նաև չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 130-րդ կետով սահմաված նոր շինարարության թույլտվություն ստանալու դիմում։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու արդյունքում, մինչև սույն կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար:

Ուստի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 130-րդ և 131-րդ կետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի մարտի 12-ին կառուցապատող Սարգիս Մկրտչյանին տրված թիվ ՇԹ/361/3961-25 շինարարության թույլտվությունը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner