Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Անուշ Սահակյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Անուշ Միշայի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում գտնվող /ծածկագիր 04-092-0069-0025/ 0,8443 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (սալորենի-կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անուշ Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։