Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Ռոզա Գևորգի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում Ռոզա Գևորգի Հակոբյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04112EEWPE9K, կադ. ծածկագիր՝ 04-031-0074-0010 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Բամբակաշատ բնակավայր, 17-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 20 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Գևորգի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։