Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հուլիսի 1-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջ տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում (մինչև 280 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ։
2․ «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006780 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 30 000 ( եռեսուն հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։