Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի ԱրտակՆշանի Ոսկանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արազափ բնակավայրում ԱրտակՆշանի Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04015W6YDJXG, կադ. ծածկագիր՝ 04-015-0065-0015, 0.12 հա մակերեսով/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնքի Արազափ բնակավայր, 2-րդ փողոց, 8 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ԱրտակՆշանի Ոսկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։