Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաշիդ Սայիդի Շամոյանին /ծնված 02․10․1959թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,58 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,6960 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,116 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,116հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0460-0007/գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռաշիդ Սայիդի Շամոյանին /ծնված 02․10․1959թ․/, Սիսե Ավդոյի Շամոյանին /ծնված 15․02․1956թ․/, Լիդա Ռաշիդի Նասիրյանին /ծնված 23․03․1981թ․/ և Ռուստամ Ռաշիդի Շամոյանին /ծնված 30․01․1984թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռաշիդ Սայիդի Շամոյանի /ծնված 02․10․1959թ․/, Սիսե Ավդոյի Շամոյանի /ծնված 15․02․1956թ․/, Լիդա Ռաշիդի Նասիրյանի /ծնված 23․03․1981թ․/ և Ռուստամ Ռաշիդի Շամոյանի /ծնված 30․01․1984թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաշիդ Սայիդի Շամոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։