Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող <<Մեծամորի բարեկարգում>> ՀՈԱԿ-ին անհատույց և անժամկետ ամրացնելու և հաշվեկշռում հաշվառելու մասին » N068-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշմամբ հաստատված հավելվածում՝ «3.Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CASE 570SV, քանակը՝ 2» բառերը փոխարինել «3.Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CASE 570SV, քանակը՝ 1» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |