Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Հարություն Մանուկի Մարգարյանի․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Հարություն Մանուկի Մարգարյանին /ծնված 25․02․1991թ․/ սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս, 1/29 հասցեում գտնվող 0,03836 հա հողամասից /կադաստրային ծածկագիր 04-003-0031-0062/ 0,00988 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Մանուկի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։