Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

«ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 09-ին կազմված արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 04-090-0005-0000-001 կադաստրային ծածկագրով հողատարածքի նպատակային նշանակությունը արտադրական, արդյունաբերական է, սակայն «ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից կատարվում է հասարակական գործունեություն, այսինքն օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ։

Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին կայացվել է թիվ 2000-Ա որոշումը՝ «ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ  նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

«ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատերը /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ Մեծամոր համայնք, գ․Վարդանաշեն, 8փ․, տ․8, ՀՎՀՀ՝49906452/ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 04-090-0005-0000-001 կադաստրային ծածկագրով արտադրական, արդյունաբերական հողատարածքնօգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, որով խախտվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54-րդ հոդվածի 3–րդ պարբերության պահանջները։

2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հոկտեմբերի 24-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2025 թվականի նոյեմբերի 05–ին ժամը 12։00–ին հրավիրվել են վարչական վարույթով գործի լսումներ։ «ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատերը ծանուցագիրը ստացել է «Հայփաստ» ՓԲ ընկերության միջոցով և իր ներկայացուցչի միջոցով ապահովել ներկայությունը վարչական գործի լսմանը, հայտարարելով, որ ամբողջությամբ վերացրել է իրավախախտման հետևանքները։ 

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2 մասի ա/ ենթակետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու  վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն  այդ խախտումների  վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2 մասի ա/ ենթակետով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.«ՏԱԹԵՎԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ  2025 թվականի հոկտեմբերի 24–ին հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից:

3.Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ  մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner