Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արտակ Սամվելի Թադևոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Արտակ Սամվելի Թադևոսյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 041725GCZNDH, կադ. ծածկագիր՝ 04-057-0036-0006/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Հայկավան բնակավայր, 5-րդ փողոց, 24 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Սամվելի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։