Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Հայկ Աղաջանյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հուվարի 15-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Հայկ Աղաջանյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի 1-ին փողոցի 75 հասցեում (մինչև 80 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Հայկ Աղաջանյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքիվաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335215191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 80000 ( ութսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։