Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայսատանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի 2025 թվականի ապրիլի 17-ին կազմված թիվ 6 զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Քաղաքացի Կարապետ Մանվելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել, քաղաքացի՝ Կարապետ Մանվելյանին 2025 թվականի մայիսի 16-ին ժամը 12։00-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։