Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի փետրվարի 21-ի << 0,1348 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին>> N 032-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Որոշմամբ հաստատված 1-ին մասի պարբերությունից << ջերմոցային տնտեսություն և>>բառերը հանելու միջոցով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |