Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից իրականացված՝ 2023 թվականի հունիսի 10-ի անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման արդյունքները, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարողի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ 2024 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում գտնվող գ. Ալաշկերտ 1-ին փողոց 1/2 և 1/3 հասցեներում գտնվող անշարժ գույքը (136,7 և 71,1 քմ մակերեսներով վարչական շենքեր)՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |