Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հմայակ Մարտիրոսի Վարդանյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում Հմայակ Մարտիրոսի Վարդանյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04142XKV2UBJ, կադ. ծածկագիր՝ 04-039-0007-0028/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Եղեգնուտ բնակավայր 7-րդ փողոց, 64/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հմայակ Մարտիրոսի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: