Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Մհեր Շիրինի Մամոյանի կողմից լիազորված անձ՝ Տոֆիկ Շիրինի Մամոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Մհեր Շիրինի Մամոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04192AYALH9A, կադ. ծածկագիր՝ 04-067-0017-0022/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, Նոր գյուղատեղ թաղամասի 6-րդ փողոց, 15/1 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մհեր Շիրինի Մամոյանի կողմից լիազորված անձ՝ Տոֆիկ Շիրինի Մամոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։