Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Էդիկ Բագրատի Մարտիրոսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրում Էդիկ Բագրատի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04222RDHUXUU, կադ. ծածկագիր՝ 04-072-0043-0028, 0.0061 հա մակերեսով, միավորվող հատված 2 և կադ. ծածկագիր՝ 04-072-0043-0025, 0.0088 հա մակերեսով, միավորվող հատված 1/ տրամադրել գույքի միավորումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արտագերս բնակավայր, 1-ին փողոց, 16/1 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Բագրատի Մարտիրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։