Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ռուշան Սամսոնի Խշոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Ռուշան Սամսոնի Խշոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04212CVKEDSV, կադ. ծածկագիր՝ 04-071-0062-0025/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 23-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուշան Սամսոնի Խշոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։