| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի  հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու  մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  1. Տալ համաձայնություն 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Մեծամոր  համայնքի հողային հաշվեկշռին(հողային ֆոնդի առկայության և բախշման մասին հաշվետվություն)`  համաձայն հավելվածի:  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |