Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով     Հայաստանի     Հանրապետության     Հողային    օրենսգրքի  63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի  N 38-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի մարտի 20-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1093-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի ապրիլի 23-ի  թիվ 1 և 2 արձանագրությունները 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,01996 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:

2.  Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 34/4 հասցեում գտնվող բնակավայրերի  նշանակության  0,01996 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0032-0072/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Անդրանիկ Սամվելի Իսրայելյանին, 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով:

3.  Անդրանիկ Սամվելի Իսրայելյանին կողմից վճարված 350 000 /երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ  դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:

4. Անդրանիկ Սամվելի Իսրայելյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner