Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Խանումզար Սմոյի Շամոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Գետաշեն բնակավայրում Խանումզար Սմոյի Շամոյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04132TAGDKMU, կադ. ծածկագիր՝ 04-034-0062-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Գետաշեն բնակավայր, 6-րդ փողոց, 14 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խանումզար Սմոյի Շամոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։