Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Վարդան Միսակյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Վարդան Միսակյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայր Անդրանիկ փ․, 46 տ․, հասցեում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
2. «Վարդան Միսակյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006707 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։