Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչ Մանվել Լևոնի Ղանդիլյանին/ծնված 01․02․1956թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,13 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,25590 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-071-0035-0009/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մանվել Լևոնի Ղանդիլյանին/ծնված 01․02․1956թ․/, Գայանե Արամի Ղանդիլյանին/ծնված 17․08․1958թ․/, Պավլիկ Մանվելի Ղանդիլյանին/ծնված 29․08․1979թ․/, Տարել Մանվելի Ղանդիլյանին/ծնված 20․11․1987թ․/, Նելլի Երվանդի Մանուկյանին/ծնված 26․11․1978թ․/, Անի Սամվելի Ղանդիլյանին/ծնված 06․04․2001թ․/ և Լևոն Սամվելի Ղանդիլյանին/ծնված 14․01․2004թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մանվել Լևոնի Ղանդիլյանի/ծնված 01․02․1956թ․/, Գայանե Արամի Ղանդիլյանի/ծնված 17․08․1958թ․/, Պավլիկ Մանվելի Ղանդիլյանի/ծնված 29․08․1979թ․/, Տարել Մանվելի Ղանդիլյանի/ծնված 20․11․1987թ․/, Նելլի Երվանդի Մանուկյանի/ծնված 26․11․1978թ․/, Անի Սամվելի Ղանդիլյանի/ծնված 06․04․2001թ․/ և Լևոն Սամվելի Ղանդիլյանի/ծնված 14․01․2004թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Լևոնի Ղանդիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։