Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 26 դեկտեմբերի 2002 թվականի ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ 0,08 հա հողամասն օրենսդրության խախտումներով հատկացված և առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում վերջինիս անվամբ հաշվառված հողամաս է, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հաշվի առնելով նաև, որ հողամասը վերջինիս կողմից փաստացի չափերով օգտագործվել է մինչև 15.05.2001 թվականը և հիմք ընդունելով Ջալիլ Ալիի Սլոյանի լիազորված անձ՝ Չոլո Ջասմի Բրոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել Ջալիլ Ալիի Սլոյանի /ծնված 17.08.1957թ․/, Կուդրադ Ալոյի Ռզգոյանի /ծնված 03.07.1964թ․/, Խաթուն Ջալիլի Շամոյի /ծնված 22․09․1982թ․/, Ալթուն Ջալիլի Օզմանյանի /ծնված 25․09․1980թ․/, Շամլ Ջալիլի Սլոյանի /ծնված 28․05․1985թ․/ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում գտնվող՝ 04-042-0020-0004 կադաստրային ծածկագրով 0,144 հա հողամասի նկատմամբ:
2. Առաջարկել կադաստրի կոմիտեին կատարել վերը նշված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 24-ի «Հողամասի սեփականության իրավունքի ճանաչման մասին» N 1353-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Չոլո Ջասմի Բրոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: