Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով «ՌԻԴ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Էվելինա Սիմոնի Գալստյանի դիմումը․
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում «ՌԻԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին /ծածկագիր` 04212C5Q7WFQ, կադ. ծածկագիր՝ 04-071-0101-0011, 4,8868 հա մակերեսով և 04-071-0101-0002, 4,7144 հա մակերեսով տրամադրել գույքի միավորումից առաջացող հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր, 30/2 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԻԴ» ՍՊԸ-ի տնօրեն Էվելինա Սիմոնի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։