Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Էդո Վրացի» ՍՊԸ-ի 2026 թվականի փետրվարի 21-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․«Էդո Վրացի» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվություն։
2․«Էդո Վրացի» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ժամը 24։00-ից հետո առևտրի կազմակերպման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007069 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 25 000 ( քսանհինգ հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էդո Վրացի» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։