Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Վարդան Շմանդի Պետրոսյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի «Վարձակալության իրավունքի օտարման մասին N143-Ա» վարձակալության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը․
1) համայնքի ավագանու N143-Ա որոշման մեջ «վարձակալություն» բառերը փոխարինել «կառուցապատում» բառերով,
2) «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածը» բառերը փոխարինել «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |