Այսօր: Շաբաթ, 7 Մարտի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 մարտի 2026 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Նորապատ բնակավայրի բնակիչ՝ Հովսեփ Կոլյայի Աբրահամյանի դիմումը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 5-րդ փողոց, 50 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0919 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1998 թվականին կառուցված 123,6 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 33,00 ք/մ ծածկի նկատմամբ Հովսեփ Կոլյայի Աբրահամյանի /ծնված 26․01․1956թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Հովսեփ Կոլյայի Աբրահամյանի /ծնված 26․01․1956թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 5-րդ փողոց, 50 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,0919 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1998 թվականին կառուցված 123,6 ք/մ բնակելի տան, 1998 թվականին կառուցված 33,00 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0019 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-075-0057-0003բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հովսեփ Կոլյայի Աբրահամյանին /ծնված 26․01․1956թ․/։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Կոլյայի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner