Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1732-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2025 թվականի N 1732-Ա

ԱՄԱՍԻԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՐԵՆ ԳՈՒՐԳԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ՊԱՀԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԻՍՊԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0,0474 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 0,08154 հա հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրեսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներով նախատեսված հողամասերի ցանկում և հիմք ընդունելով Սուրեն Գուրգենի Կարապետյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերականգնել Սուրեն Գուրգենի Կարապետյանի  /ծնված 29․06․1989թ․/, Էմիլիա Գուրգենի Կարապետյանի / ծնված 05․04․1977թ․/, Հռիփսիմե Միհրանի Ավազյանի /ծնված 12․02․1951թ․/, Արփինե Գուրգենի Կարապետյանի / ծնված 30․03․1982թ․/, Արմինե Գուրգենի Կարապետյանի / ծնված 16․08․1975թ․/ ժառանգության իրավունքը Արմավիրի մարզ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 1-ին փողոց, 21/1 հասցեի ըստ չափագրության 1957 թվականին կառուցված 70քմ  մակերեսով նախկին կոլտնտեսության  ավտոտնակի, 1957 թվականին կառուցված 83,5քմ  մակերեսով նախկին կոլտնտեսության  պահեստի, 1957 թվականին կառուցված 9,5քմ  մակերեսով նախկին կոլտնտեսության  պարիսպի  պահպանման և սպասարկման համար նախատեսված 0,0474հա / կադաստրային ծածկագիր՝ 04-007-0019-0011 / բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  հողամասի նկատմամբ և չեմ առարկում, որ հողամասի նկատմամբ ճանաչվի նրա սեփականության իրավունքը ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

2. 1957 թվականին կառուցված 206,5քմ  մակերեսով նախկին կոլտնտեսության կիսակառույց շինությունը և 1957 թվականին կառուցված 9,9քմ  մակերեսով նախկին կոլտնտեսության կիսակառույց շինությունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Գուրգենի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner