Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սմբատ Սարգսի Սահակյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրում Սմբատ Սարգսի Սահակյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 04282SUPTZSW, կադ. ծածկագիր՝ 04-090-0016-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Վարդանաշեն բնակավայր, 7-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2/1 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սմբատ Սարգսի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։