Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով քաղաքացի Այծեմնիկ Խաչիկի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Այծեմնիկ Խաչիկի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04011EFDUCMK, կադ. ծածկագիր՝ 04-003-0005-0005/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր, 3-րդ թաղամաս, 9/32 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 11-ի «Քաղաքացի Այծմնիկ Խաչիկի Հովհաննիսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին հասցե տրամադրելու մասին» N 1284-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Այծեմնիկ Խաչիկի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։