Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Անդրանիկ Ավետիսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Անդրանիկ Համլետի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-004-0222-0023/ 0,2 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 5-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։