Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Մերուժանի Գրիգորյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Արթուր Մերուժանի Գրիգորյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04302SVKLWBM, կադ. ծածկագիր՝ 04-093-0052-0010/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Տարոնիկ բնակավայր, Արարատյան փողոց, 17 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մերուժանի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։