Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով,, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Նորիկ Սարգսի Աֆրիկյանի /ծնված 02․01․1949թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,23 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,2515 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0215 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0215 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0119-0010/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Նորիկ Սարգսի Աֆրիկյանին /ծնված 02․01․1949թ․/, Զոյա Նորիկի Աֆրիկյանին /ծնված 24․02․1975թ․/, Ալիկ Նորիկի Աֆրիկյանին /ծնված 02․01․1974թ․/, Հռիփսիմե Նորիկի Աֆրիկյանին /ծնված 21․05․1980թ․/ և Արամ Նորիկի Աֆրիկյանին /ծնված 04․12․1990թ․/։215
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Նորիկ Սարգսի Աֆրիկյանի /ծնված 02․01․1949թ․/, Զոյա Նորիկի Աֆրիկյանի /ծնված 24․02․1975թ․/, Ալիկ Նորիկի Աֆրիկյանի /ծնված 02․01․1974թ․/, Հռիփսիմե Նորիկի Աֆրիկյանի /ծնված 21․05․1980թ․/ և Արամ Նորիկի Աֆրիկյանի /ծնված 04․12․1990թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նորիկ Սարգսի Աֆրիկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։