Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող Մեծամոր համայնքի Բամբակաշատ գյուղի 14-րդ փողոց 4/1 հասցեում գտնվող 0,0573 հա մակերեսով հողամասը և 66,4 քմ մակերեսով կաթսայատունը (սեփ. վկայական N 12032024-04-0009, կադ. ծածկագիր 04-031-0058-0021) նվիրատվությամբ տրամադրել 44-օրյա պատերազմի զոհված զինծառայող Յուրիկ Գուգենի Գուլաբյանի հորը՝ Բամբակաշատ բնակավայրի բնակիչ՝ Գուրգեն Յուրիկի Գուլաբյանին:
2.Նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |