Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի մարտի 28-ի N 01/14/02436-2025 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի գյուղ Տանձուտ 8-րդ փողոց 2-րդ նրբանցք 35 հողամաս հասցեի 0,2067 հա (ծածկագիր 04-092-0071-0056) բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի փոխելուց և պետական գրանցում կատարելուց հետո նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ բժշկական կազմակերպության շենք կառուցելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|