Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արամ Սաշայի Սահակյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում Արամ Սաշայի Սահակյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր` 04182QCVR8VE, կադ. ծածկագիր՝ 04-063-0049-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մարգարա բնակավայր, 10-րդ փողոց, 10 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Սաշայի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։