Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի «Լևոն և Սևակ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանուշ Գուրգենի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում «Լևոն և Սևակ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող դեղատանը /ծածկագիր՝ 04092APTN8NP, կադ. ծածկագիր՝ 04-020-0051-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արմավիր բնակավայր, 1-ին փողոց, 25/1 դեղատուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Լևոն և Սևակ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանուշ Գուրգենի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։