Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչ Ռուբեն Մկրտչյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի բնակիչներ Ռուբեն Վելիխանի Մկրտչյանին, Աստղիկ Համլետի Խաչատրյանին, Մելինե Ռուբենի Մկրտչյանին, Անդրանիկ Ռուբենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-004-0183-0001/ 1,62 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 5-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։