Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով 2026 թվականի հունվարի 23-ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից ներկայացված Ե/01/255-26 գրությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինարարության համար ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 4-ին 850 օրացույցային օր ժամկետով տրամադրված N155 շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար 2026 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն` տեղական տուրքի զրոյական դրույքաչափի կիրառմամբ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |