Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «Վիկտորիյա Հովսեփյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 17-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Վիկտորիյա Հովսեփյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրի 1-ին փողոցի 1-ին նրբանցք 6 հասցեում (մինչև 60 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Վիկտորիյա Հովսեփյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007085 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ և 900335206216 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։