Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի բնակիչ Հրայր Իշխանի Սարգսյանին/ծնված 19․08․1955թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,14 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1454 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0054 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0054 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-093-0040-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հրայր Իշխանի Սարգսյանին/ծնված 19․08․1955թ․/, Գուհարիկ Եղիշեյի Ասատրյանին/ծնված 21․01․1956թ․/, Սերյան Հրայրի Սարգսյանին/ծնված 05․09․1977թ․/ և Սերգեյ Հրայրի Սարգսյանին/05․08․1979թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հրայր Իշխանի Սարգսյանի /ծնված 19․08․1955թ․/, Գուհարիկ Եղիշեյի Ասատրյանի/ծնված 21․01․1956թ․/, Սերյան Հրայրի Սարգսյանի/ծնված 05․09․1977թ․/ և Սերգեյ Հրայրի Սարգսյանի/05․08․1979թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրայր Իշխանի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։