Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի՝ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ին տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայր 25փ․, 2 հասցեում (մինչև 22 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն։
2․ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335202215 հաշվեհամարին վճարել տեղական տուրք ՝ 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։