Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմեն Ռազմիկի Մանուկյանի 2026 թվականի փետրվարի 12-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 12-ի թիվ 02 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Տարոնիկ բնակավայրի, Արարատյան փողոց, 11 տուն հասցեի բնակիչ Էմմա Մացակի Հարությունյանի (ծնված՝ 00․00․1931թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Էմմա Մացակի Հարությունյանի (ծնված՝ 00․00․1931թ․) նկատմամբ պատրոն սահմանել նրան թոռանը՝ Կարապետ Կառլենի Հարությունյանին (ծնված՝ 03․12․1992թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Կառլենի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։