Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Արա Հակոբի Հունանյանին/ծնված 09․06․1961թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 1,05հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 1,10336հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,05336հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,05336հա /կադաստրային ծածկագրեր՝ 04-067-0340-0001 և 04-067-0341-0001/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արա Հակոբի Հունանյանին/ծնված 09․06․1961թ․/, Մարինե Միքաելի Աթաբեկյանին/ծնված 25․12․1964թ․/, Ռաֆայել Արաի Հունանյանին/ծնված 05․09․1986թ․/, Դավիթ Արայի Հունանյանին/ծնված 13․11․1987թ․/ և Սիրվարդ Արաի Հունանյանին/ծնված 21․06․1990թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Արա Հակոբի Հունանյանի /ծնված 09․06․1961թ․/, Մարինե Միքաելի Աթաբեկյանի/ծնված 25․12․1964թ․/, Ռաֆայել Արաի Հունանյանի/ծնված 05․09․1986թ․/, Դավիթ Արայի Հունանյանի/ծնված 13․11․1987թ․/ և Սիրվարդ Արաի Հունանյանի/ծնված 21․06․1990թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Հակոբի Հունանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։