Այսօր: Երեքշաբթի, 17 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 431
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 փետրվարի 2026 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ 20%-ԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ 30%-Ի ՉԱՓՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,   Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,08 հա օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,12 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Մարտուն Աշոտի Մեսրոբյանի  դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․ 0,08 հա օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,016հա (կադաստրային ծածկագիր՝ 04-020-0101-0005) գյուղատնտեսական հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ գյուղատնտեսական  հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,1040 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 63000 /վաթսուներեք հազար/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Մարտուն Աշոտի Մեսրոբյանին  /ծնված 25․02․1963թ․/։

2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Մարտուն Աշոտի Մեսրոբյանի  /ծնված 25․02․1963թ․/ սեփականության  իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտուն Աշոտի Մեսրոբյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner