Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Ռաշիդ Շամոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչներ Ռաշիդ Շամոյանին, Սիսե Շամոյանին, Լիդա Շամոյանին, Ռուստամ Շամոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-067-0460-0007/ 0,6960 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 5-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես խաղողի այգի։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաշիդ Շամոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։