Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գրիգոր Գառնիկի Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 08-ի N 3093)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Գրիգոր Գառնիկի Գրիգորյանին Մեծամոր համայնք, Արազափ բնակավայրում 7-րդ փողոց, 58 բնակելի տուն հասցեում /կադ. ծածկագիր 04-015-0009-0005/ տալ նոր կառուցվող բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Քաղաքացի Գրիգոր Գառնիկի Գրիգորյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Գառնիկի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: