Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ և 687-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ ՊՆ 99345 զորամասի հրամանատար՝ գնդապետ Հ․ Սիմոնյանի 2025 թվականի ապրիլի 18-ի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի վարչական կենտրոն 1 հասցեում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 213,8 ք/մ մակերեսով թվով 11 անծատասենյակները (կադ. ծածկագիր՝ 04-003-0006-0034-001, սեփ. վկայական N 07062024-04-0093) անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով տրամադրել Հայաստանի Հանրապետության Պաշպանության Նախարարությանը՝ զորամասի առօրյա գործունեությունը կազմակերպելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Պաշպանության Նախարարության հետ կնքել տարածքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |