Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի բնակիչ՝ Արմինե Ռաֆիկի Գասպարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 5-րդ փողոց, 62 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,085 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1970 թվականին կառուցված 100,94 ք/մ բնակելի տան նկատմամբ Արմինե Ռաֆիկի Գասպարյանի/ծնված 01․07․1973թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արմինե Ռաֆիկի Գասպարյանի/ծնված 01․07․1973թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի, 5-րդ փողոց, 62 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,085 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1970 թվականին կառուցված 100,94 ք/մ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ 2020 թվականին կառուցված 30,34 ք/մ բնակելի տունը, 2020 թվականին կառուցված 32,75 ք/մ ծածկը, 2016 թվականին կառուցված 27,38 ք/մ առևտրի սրահը և 2020 թվականին կառուցված 5,86 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Ռաֆիկի Գասպարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։